
Հայտարարություն
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստա- արդյունաբերական պետական ակադեմիան 2023-ի նոյեմբերի 20-30-ը կազմակերպում է Միջազգային ուսանողական մրցույթ «Հուշանվերի պատկերը, նշանը և խորհրդանիշը» խորագրով:
Մրցույթի արդյունքները կտեղադրվեն Շտիգլիցի անվան գեղարվեստա- արդյունաբերական պետական ակադեմիայի պաշտոնական կայքում նոյեմբերի 30-ին: Մրցույթի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության դիպլոմներ:
Մրցույթը անցկացվում է հետևյալ անվանակարգերում․
Հագուստի մոդելավորում
- Հուշանվեր շարֆ
- Դեկորատիվ տեքստիլ ինտերիերում (ծածկոց, անձեռոցիկների շարք, բարձ)
- Դեկորատիվ պաննո
- Աքսեսուարներ (պայուսակ, վզկապ և այլն)
Գրաֆիկա
- Բացիկ հուշանվեր
- Ֆիրմային ոճ
Կիրառական արվեստ, ապակի, մետաղ
- Ճենապակի
- Նկարչի նշան
- Տոնածառի խաղալիք
Քանդակ
- Մեդալ
- Ռելիեֆ
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023-ի նոյեմբերի 20-ը: Մրցույթին մասնակցելու ցանկության դեպքում մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը մոտենալ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Հակոբյանին: