Երիտասարդական էքսպո 2023
Նոյեմբերի 24-26-ը, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում (Սայաթ-Նովա 19) ժամը 11:00-18:00-ն տեղի կունենա «Երիտասարդական էքսպո 2023»-ը («Youth Expo 2023»), որը համախմբում է ակտիվ երիտասարդների և ավելի քան 30 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Հայաստանի տարբեր մարզերից:
Էքսպոն կներառի.
- մի շարք սեմինարներ,
- պանելային քննարկումներ,
- ինտերակտիվ թատրոն,
- ցանցային հնարավորություններ,
- ինչպես նաև հատուկ քննարկումներ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների առջև ծառացած խնդիրներին Հայաստանում:
Երիտասարդները էքսպոյի ընթացքում ձեռք կբերեն արժեքավոր հմտություններ, գիտելիք և անհրաժեշտ ռեսուրսներ՝ զարգացնելու իրենց անձնական և մասնագիտական հմտությունները՝ հիմնվելով «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» (ACE) ծրագրի հիմքում ընկած երիտասարդության զարգացման սկզբունքների վրա:
«Երիտասարդական էքսպո 2023»-ի կազմակերպման նպատակով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ակտիվորեն համագործակցում է երիտասարդների հետ Երևանում և Մեծամորում ( հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք), ինչպես նաև առցանց հարթակներում: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի գլխավորած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Մուտքն ազատ է: