ՀԳՊԱ-ում տեղի ունեցավ «Job Market» միջոցառումը
Փետրվարի 20-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Job Market» միջոցառումը որի նպատակն էր նպաստել մասնագիտական աշխատանքի և փորձի փոխանակման, գործընկերների և համագործակցության ձեռքբերմանը:
Միջոցառումը նախատեսված էր նորաձևության, տեքստիլի և դիզայնի ոլորտի ներկայացուցիչների՝ ուսանողների, շրջանավարտների, Արցախից եկած մասնագետների համար, որոնք աշխատանք են փնտրոում:
«Job Market»-ի ընթացքում դիզայներները և արտադրողները ներկայացրեցին իրենց բիզնեսներում առկա և անհրաժեշտ աշխատատեղերը, քննարկեցին ուսանողների և ոլորտի մասնագետների հետ համագործակցության և վերապատրաստման հնարավորությունները: Միջոցառումը հիանալի հնարավորություն էր արցախցի մեր հայրենակիցներին ևս ներգրավվելու և ներկայացնելու ոլորտում առկա աշխատուժի անհրաժեշտությունը՝ աշխատատեղերը և վերապատրաստվելու հնարավորությունները:
«Job Market»-ը կազմակերպել էին Նորաձևության և դիզայնի պալատը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Հաբ Արցախի հետ համատեղ: Միջոցառումը իրականացվեց «CreLab» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից: