
Հայտարարություն
«Artistica Mente» իտալական մշակութային ասոցիացիան սույն թվականի հուլիսի 5-ից 13-ը նախատեսում է անցկացնել «Գեղարվեստական միտք. երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» («The Artistic Mind – Young Female Artists in Comparison») 9-րդ ցուցադրությունը։
Միջոցառման նպատակն է երիտասարդ կին արվեստագետներին հնարավորություն ընձեռել արտահայտել իրենց ստեղծագործական միտքը և արվեստի միջոցով պատմել կանանց մասին։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել 40 տարեկանից ցածր կին արվեստագետները, ներկայացնելով իրենց ստեղծագործությունները տարբեր ոլորտներում։
Գրանցվելու համար հարկավոր է նամակ ուղարկել cons.cult.shuman@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Դիմելու վերջնաժամկետն է 2023-ի հունիսի 28-ը։ Միջոցառման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։