Հայտարարություն
Հարգելի արվեստագետներ, սիրելի դասախոսներ և ուսանողներ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իրանի Թավրիզի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի գեղագիտական կենտրոնում (Աբովյան 13) այս տարվա հուլիսի 1-12-ը տեղի է ունենալու համատեղ ցուցահանդես «Կամուրջ Արաքսի վրա» խորագրով, որում ընդգրկվելու են Թավրիզի և ՀԳՊԱ-ի արվեստագետները։ Խնդրում ենք ՀԳՊԱ-ի արվեստագետ դասախոսներին (նկարիչներ, քանդակագործներ, գրաֆիկներ, կիրառական արվեստի ստեղծագործողներ) և ուսանողներին մինչև հունիսի 20-ը մեկական գործ բերել ակադեմիա։ Մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին՝ գրանցվելու համար, կամ marpatv@gmail.com էլէեկտրոնային նամակով տեղեկացնեն մասնակցության մասին։
ՀԳՊԱ-ի կողմից անհրաժեշտ է 30 աշխատանք (գեղանկարի չափսերը չգերազանցեն 1մետրը)։ Քանդակները պետք է փոքր լինեն, որպեսզի տեղափոխումը դյուրի լինի։ Ցուցահանդեսի բացումը հուլիսի 1-ին է, ժամի համար հավելյալ կտեղեկացվի։
Արտաքին Կապերի բաժին