Հայտարարություն
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպում է միջոցառում «Կենսունակ լինել» թեմայով, որը կրում է «Գաղափարների գիշեր» խորագիրը, ընդգրկելով աշխարհի 5 մայրցամաքները՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, ֆիլմի դիտում, կլոր սեղան նշելու մտքերի ազատ փոխանակում, ինչպես նաև գեղարվեստական պերֆորմանսներ՝ գործողության ու գաղափարի արվեստի ներկայացում։ Գաղափարի հիմքում՝ շրջակա միջավայրի պահպանումն է, բոլոր վերոնշյալ գործողություննները ուղղորդված են Երկիր մոլորակի բնապահպանմանը։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան Ֆրանսիական դեսպանատան հետ նույնպես մասնակցում է այս միջոցառմանը, կազմակերպելով կերպարվեստի պերֆորմանս՝ գործողություն, որի կոնտեքստից ելնելով ՀԳՊԱ ուսանողները կտավի միջոցով ներկայացնելու են իրենց ստեղծագործական մտահղացումները՝ էկոլոգիայի խնդիրների վերհանումը կտավների, գույների միջոցով։ Միջոցառման հանդիսատեսը անմասն չի մնա և իր գաղափարները կարող է հանձնել կտավին։
«Գաղափարների գիշեր» միջոցառումը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում, 2020-ի հունվարի 30-ին, ժամը 19․00-23․00 ընկած ժամանակահատվածում։
ՀԳՊԱ Արտաքին կապերի բաժին