Հանդիպումներ Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում և ՀԳՊԱ-ում
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում տեղի ունեցան փորձի փոխանակման հանդիպումներ Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում և ՀԳՊԱ-ում:
ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը և ՀԳՊԱ-ի կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար Ռուզաննա Մինասյանը սույն թվականի մայիսի 8-12-ը մեկշաբաթյա այցով գտնվում էին Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում, որտեղ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ բուհի ղեկավար կազմի, տարբեր ստորաբաժինների ներկայացուցիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Քննարկվեցին բուհի արդյունավետ կառավարման, կրթական ծրագրերի կազմակերպման ու իրականացման արդի մարտահրավերները: Առանձնահատուկ շեշտադրվեց երկու բուհերի միջև սերտ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, որը կարևոր է ՀԳՊԱ-ում բարելավումների իրականացման համար: Ձեռք բերվեց պայմանավորվածություն խորացնելու տասամյա գործընկերային կապերը համատեղ այլ նախագծերի շրջանակում:
Համաձայն ծրագրի իրականացման պլանի՝ սույն թվականի հունիսի 5-9-ը ՀԳՊԱ այցելեցին նաև Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսորներ Դեվիդ Քուինը և Սթիվ Վուդսը: Նրանք ՀԳՊԱ-ի աշխատակիցներին ներկայացրեցին իրենց կրթական ծրագրի բարելավումները և փոխությունները, որոնք բարձրացնում են կրթական ծրագրերի արդյունավետությունը և նպաստում մրցունակությանը:
Կողմերը համաձայնեցին, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի ամփոփումը ենթադրում է համատեղ նոր նախագծերի հնարավորություններ: