Տպավորություններ Լինցի Կաթոլիկ համալսարանից
ՀԳՊԱ-ի նախկին ուսանողուհի, ներկայիս դասախոս՝ Լուսինե Համբարձումյանը 2023-ի ապրիլի 24-28-ը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մեկնեց Ավստրայի Լինցի Կաթոլիկ համալսարան՝ ներկայացնելու «Հայկական ծաղրանկարչությունը1920-ական թվականներին» թեման։ Վերադարձից հետո նա մեզ հետ կիսվեց իր տպավորություններով։ Ստորև ներկայացնում ենք Լուսինեի կատարած այցի տպավորությունները։
«Ավստրիայի հյուսիսում գտնվող Լինց քաղաքի Կաթոլիկ համալսարանի մեկ շաբաթյա այցելությունը լի էր զանազան արկածներով և տպավորություններով: Բոլոր հետագա մեկնողներին խորհուրդ կտամ նախապես և մանրամասն ուսումնասիրել տեղանքի եղանակային պայմանները: Բացի անսպասելի ցուրտ և անձրևոտ եղանակից, կարող եմ ասել որ այցելությունը շատ հաճելի էր:
Նման փոխանակման ծրագրերը հնարավորություն են տալիս ներսից ծանոթանալու ուրիշ համասարանում կրթական ծրագրի և մեթոդների հետ: Չնայած, որ չի կարելի ասել, որ մենք հստակ չենք գիտակցում մեր կրթական համակարգի թերությունները, բայց նման փորձառության շրջանակում հնարավոր է վերցնել լավ կողմերը և փորձել դրանք ներմուծել համակարգի մեջ առանց գլոբալ փոփոխությունների:
Առաջին հերթին ինձ ուրախացրեց հստակ օրակարգի առկայությունը, որտեղ բացի բուն դասախոսությունից, նշված էին նաև դասախոսների հետ հանդիպումները նյութերի փոխանակման համար, կամ որևէ թանգարան կամ միջոցառման մասնակցելու համար: Դրա հետ մեկտեղ օրակարգում հաշվի էր առնված նաև ազատ ժամանակը, քաղաքը ինքնուրույն ուսումնասիրելու համար: Նման օրակարգը կազմված էր ընդունող ամբիոնի կողմից, հաշվի առնելով հրավիրված մասնագետի հետաքրքրությունները:
Բացի բուն դասախոսությունից, առաջին օրը փոքրիկ ծանոթություն-դասախոսություն կազմակերպվեց՝ հնարավորություն տալով ճանաչել դասախոսներին, ում հետ շփվելու ես այդ շաբաթվա ընթացքում, ավելի ոչ ֆորմալ միջավայրում: Դասախոսությունը հիմնականում թիրախավորում էր մասնագետներին քան ուսանողներին, ինչ ըստ իս հնարավրություն է դասախոսի համար ուրիշ մասնագետների կարծիքը լսել հետազոտության մասին, և նկատել բաց թողումները: Ինչը տեղիք է տալիս փորձելու վերաիմաստավորել նման այցելությունների ընկալումը մեր, որպես ընդունող կողմի:
Ուսանողների ներգրավվածությունը ապահովում էր ավելի ազատ ձևաչափում, թանգարան կամ միջոցառման այցելության ընթացքում: Նման միջոցառումներից մեկն էր ցուցահանդեսի քննարկում-հանդիպումը հեղինակների հետ: Այդտեղ ազատ քննարկում էր գնում դասախոսների, հեղինակների և ուսանողների միջև ցուցադրության մտահղացման վերաբերյալ»։
Արտաքին կապերի բաժին