
Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Փետրվարի 7-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը, որը նախագահում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2022 թվականի գործունեության հաշվետվության ներկայացում և քննարկում:
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2023-2027թթ. ռազմավարական ծրագրի գործողությունների արդյունավետության առանցքային ցուցիչների (ԳԱԱՑ) և իրականացման ժամանակացույցի քննարկում և հաստատում:
- Ընթացիկ հարցեր: