Հայտարարություն
ՀԳՊԱ-ի հարգելի դասախոսներ և ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը (MAECI) 2023-24 ուսումնական տարվա համար տրամադրում է դրամաշնորհներ՝ մշակութային, գիտական և տեխնոլոգիական ոլորտներում միջազգային համագործակցությունը, ինչպես նաև իտալերեն լեզուն և մշակույթը խթանելու նպատակով։
Դրամաշնորհներն առաջարկվում են իտալական պետական կամ պաշտոնապես ճանաչված կրթական հաստատություններում ուսումնական դասընթացներ և հետազոտական/վերապատրաստման ծրագրեր իրականացնելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Արտաքին կապերի բաժին