
Կրթաթոշակների դիմելու հնարավորություն
«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2022-2023 ուստարվա կրթաթոշակների դիմումների ընդունման գործընթացը։ Կրթաթոշակները տրամադրվելու են 2022-2023 ուստարվա (առկա և հեռակա կրթաձև) համար 2016 և 2020 թվականների մարտական գործողություններին մասնակցած այն անձանց, ովքեր արդեն սովորում են ՀՀ կամ Արցախի ցանկացած ԲՈՒՀ-ում կամ արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և կամ ընդունվելու են 2022 թվականին…
Read More
ՀԳՊԱ-ի ուսանողներին ներկայացվեց «Վերամտածելով սուտը. լուսանկարչությունը և ճշմարտությունը» թեմայով զեկույցը
Մայիսի 4-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում զեկույցով հանդես եկավ Բրաունի համալսարանի դոկտորանտուրայի ուսանող Սեմյուել Դրայվերը: Զեկույցի թեման էր «Վերամտածելով սուտը. լուսանկարչությունը և ճշմարտությունը ԽՍՀՄ-ում» («Rethinking the Lie: Photography and Truth in the USSR»)…
Read More
Հայտարարություն
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Ավստրիայի Լինցի մասնավոր կաթոլիկ համալսարանի հետ ՀԳՊԱ-ն ձեռք է բերել Էրազմուս+ շարժունության պայմանագիր, որը հնարավորություն կտա բարձր առաջադիմությամբ ուսանողներին մեկ կիսամյակով (կրթաթոշակով) սովորել վերոնշյալ հաստատությունում…
Read More
ՀԳՊԱ-ում ավարտվեց փորձագիտական այցը
ՀԳՊԱ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում ավարտվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խմբի այցը…
Read More
ՀԳՊԱ-ի ուսանողներին ու դասախոսներին ներկայացվեց «DDD Kunst House» առցանց հարթակը
Ապրիլի 27-ին ֆրանսահայ արվեստաբան, համադրող և ժամանակակից արվեստի մասնագետ Դիանա Տեր-Մարգարյանը ՀԳՊԱ-ի ուսանողներին ու դասախոսներին ներկայացրեց «DDD Kunst House» առցանց հարթակը, որը նախատեսված է տեղացի և միջազգային արվեստագետների համար։ Հարթակը հիմնադրվել է 2020-ի հունիսին, համադրող Թերեզա Դավթյանի կողմից: Գաղափարն առաջացել է համավարակի ամենաթեժ ժամանակահատվածում…
Read More
ՀԳՊԱ-ում մեկնարկել է հավատարմագրման գործընթացը
Սույն թվականի ապրիլի 25-28-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում իրականացվում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբի ինստիտուցիոնալ հավատարմագրման այցը…
Read More
Ուսանողական հաշվետու ցուցահանդես․ համադրություններ
Ամենամյա հաշվետու ցուցահանդեսները՝ յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների աշխատանքների, ավանդաբար կազմակերպվում են ուսումնական տարեվերջին։ Ապրիլի սզբներին նման ցուցադրությամբ հանդես եկան հագուստի մոդելավորման և համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները, սակայն քանի որ աշխատանքները բազմաքանակ էին, 3-րդ և 4-րդ կուրսեցիների ցուցահանդեսը հետաձգվեց․ այն բացվեց երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Հաճելի անակնկալ էր նախասրահում տեսնել «Գասպարյան» ստուդիայի սաների աշխատանքները…
Read More
Վլադ-Վասիլ Տոկա․ «Այստեղ ես ինձ զգում եմ, ինչպես՝ տանը»
Արդեն հինգերորդ տարին է՝ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան «Էրազմուս» միջազգային կրթամշակութային ծրագրի շրջանակներում համագործակցում է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի համալսարանի հետ։ ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը նկատում է, որ մեզ վրա ևս դրականորեն ազդեց Եվրամիության` հատկապես նախկին սոցիալիստական գոտուց դուրս եկած և ազատության ճանապարհը բռնած մի շարք երկրների, ինչպես՝ Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Լեհաստանի արվեստի բարձրագույն դպրոցների ֆինանսական աջակցությունը․․․
Read More
Հայտարարություն
Հարգելի գործընկերներ և ուսանողներ, ս.թ. ապրիլի 25-28-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով ակադեմիայում է գտնվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը…
Read More
Ցուցահանդես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ և դասախոսներ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ցուցահանդեսի բացմանը…
Read More