Հայտարարություն
Ուսանողական նպաստի տրամադրման համար (զեղչերի) դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 7-ը ներառյալ։
Դիմել կարող են․
- Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 1-ին կուրսի ուսանողները
- 1-ին կիսամյակում զեղչի դիմում չներկայացրած 2-4-րդ կուրսերի ուսանողները
- 2023-2024 ուսումնական տարում միջին մասնագիտական կրթությամբ 2-րդ կուրս ընդունված ուսանողները
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժին։
Հեռախոս՝ 010 54 27 06։
Զեղչերը տրամադրվում են․
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս,
- 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ առնվազն 50 տոկոս,
- 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս,
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս,
- երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս,
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս,
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս,
- Քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ առնվազն 50 տոկոս,
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ առնվազն 20 տոկոս,
- Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0,1 միավոր տարբերությամբ,
- սիրիահայ ուսանողներին՝ մինչև 50 տոկոս,
- այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն։
Դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են․
- դիմում ռեկտորի անունով,
- առաջադիմության թերթիկ,
- ծննդյան վկայականի պատճենը,
- առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը,
- հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը,
- պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը,
- որդեգրման վկայականի պատճենը,
- խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը,
- ամուսնալուծության վկայականի պատճենը,
- միայնակ մոր վկայականի պատճենը,
- ծնող(ներ)ի մահվան վկայականի պատճեն(ներ)ը,
- դատարանի վճռի պատճենը։