ՀԳՊԱ-ն առաջարկում է գեղանկարչություն մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերի հիմքում ընկած են դասական և ազգային մշակութային ավանդույթներն ու արժեքները: Ծրագրերը մշակված են ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսանողները սովորում են գծի և գույնի միջոցով ստանալ ծավալատարածային պատկերներ, օգտագործել պլաստիկ ծավալներ, գտնել կոմպոզիցիոն կառուցվածքի ու գունային ինքնատիպ լուծումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում բնորդի հետ աշխատանքին, քանի որ բնորդի ճիշտ պատկերումն ու կոմպոզիցիայի գունային գամմայի ընտրությունը գեղանկարչության մասնագիտական վարպետության հավաստի գրավականն են․․․
ՀԳՊԱ-ն առաջարկում է Քանդակագործություն մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Կրթական ծրագրերում հիմնական շեշտը դրվում է այն հմտությունների զարգացման վրա, որոնք թույլ կտան ստեղծել հաստոցային, մոնումենտալ, անիմալիստական և դեկորատիվ քանդակներ: Ուսանողները կատարում են անտիկ քանդակների կրկնօրինակներ: Քանդակում են բնորդներ, ինչպես առանձին ֆիգուրատիվ, այնպես էլ հորինվածքային աշխատանքներում․․․
ՀԳՊԱ-ն Հայաստանում միակ բարձրագույն կրթական հաստատությունն է, որը տրամադրում է Գրաֆիկա մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` ուսուցման առկա հիմունքով: Ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ հաստոցային գրաֆիկայի, գրքի գրաֆիկական ձևավորման բնագավառում: Ուսանողները սովորում են գծի միջոցով ստանալ ծավալային պատկերներ, ստեղծել գրաֆիկական կոմպոզիցիոն նախագծեր (հաստոցային, գրքի ձևավորման): Քանի որ նյութի վրա աշխատանքը գրաֆիկական արվեստի հիմնական արտահայտչամիջոցն է, հետևաբար ծրագրի շրջանակներում այն հատուկ ուշադրության է արժանանում: Ուսանողները ձեռք են բերում կոմպոզիցիային համապատասխան գրաֆիկական նյութերի ընտրության ու կիրառման հմտություններ․․․
Արվեստի պատմության և տեսության կրթական ծրագիրը արվեստաբան-մասնագետներ է պատրաստում կերպարվեստի պատմության, գեղարվեստական քննադատության, թանգարանային գործունեության, զբոսաշրջության և կերպարվեստի մասնագիտական բարձր որակավորում պահանջող այլ ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով: Ծրագիրը նաև առաջարկում է ուսումնասիրել հայ և համաշխարհային արվեստի պատմություն, հայ և արտասահմանյան ճարտարապետության պատմություն, ազգագրություն, հնագիտություն, հայ և համաշխարհային թատրոնի պատմություն, երաժշտության պատմություն, թանգարանային գործ, օտար լեզու և այլն․․․
ՀԳՊԱ-ն առաջարկում է դիզայն մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա հիմունքով: Կրթական ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ դիզայնի ոլորտում, ովքեր կհամապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: Մասնավորապես ծրագիրը պատրաստում է մասնագետներ արդյունաբերության, արտաքին միջավայրի ձևավորման (էքստերիեր, ինտերիեր), ստեղծագործական-նախագծային, գովազդային և այլ ոլորտների դիզայներական աշխատանքների համար: Ծրագրում ընդգրկված են հետևյալ առարկաները` կոմպոզիցիա, էրգոնոմիկա, արխիտեկտոնիկա, բիոնիկա, գծագրական երկրաչափություն, էքստերիերինտերիեր, նախագծում և այլն․․․
ՀԳՊԱ-ն առաջարկում է համակարգչային գրաֆիկա մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել բարձր որակավորման մասնագետներ համակարգչային գրաֆիկայի, եռաչափ գրաֆիկայի (3D), WEB կայքերի նախագծման և արդյունաբերական արտադրանքի փաթեթավորման, ֆիրմային ոճերի ձևավորման, համակարգչային գովազդի, էլեկտրոնային բիզնեսի և այլ ոլորտների համար: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում ուսանողների գեղագիտական ընկալումների, ինչպես նաև մտահղացումները համակարգչային նախագծերի վերածելու ունակությունների զարգացմանը․․․
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցում է կազմակերպվում հագուստի մոդելավորում մասնագիտության գծով, որի նպատակն է պատրաստել մասնագետներ թեթև արդյունաբերական տարբեր ճյուղերի համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձրաճաշակ մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումներ: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն․․․
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման առկա հիմունքով բարձր որակավորման մասնագետներ են պատրաստվում խեցեգործության կոմպոզիցիոն ստեղծագործական, ինչպես նաև նյութի վրա կատարողական աշխատանքների համար: Ուսումնառության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողի մտահղացումները կոմպոզիցիոն լուծումներով արտահայտելու ունակությունների և հմտությունների, քննադատական և վերլուծական մտքի զարգացման վրա: Ուսուցանվում են նաև կիրառական արվեստի (խեցեգործության) տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, ուսումնասիրվում են կիրառական արվեստի պատմությունը, խեցեգործության ազգային ակունքներն ու ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային ձեռքբերումները․․․