Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի)/Մագիստրոսի կրթական ծրագիր (2 տարի)

Դեկորատիվ կիրառական արվեստ (Խեցեգործություն)
Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի)/Մագիստրոսի կրթական ծրագիր (2 տարի)
Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի)/Մագիստրոսի կրթական ծրագիր (2 տարի)
Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի)/Մագիստրոսի կրթական ծրագիր (2 տարի)
Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի)/Մագիստրոսի կրթական ծրագիր (2 տարի)
Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի)/Մագիստրոսի կրթական ծրագիր (2 տարի)
Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ և դիզայն
Հետազոտողի կրթական ծրագիր
Բակալավրի կրթական ծրագրեր
ՀԳՊԱ-ն առաջարկում է կերպարվեստի, դիզայնի, ավեստաբանության և դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտներում 9 կրթական ծրագիր: Մեր ուսանողները, ուսուցման առաջին տարվանից սկսած, ծանոթանում են մասնագիտություններին, ձեռքբերում մասնագիտական խորը գիտելիք, որոնք համակցվում են գործնական աշխատանքների հետ՝ նպաստելով պրակտիկ հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Մեր ուսանողները ստանում են բակալավրի աստիճան՝ օժտված համարժեք ստեղծագործական և քննադատական մտածողությամբ, ինչը հնարավորություն կտա դրսևորվել որպես մրցունակ մասնագետ:
Միջոլորտային համագործակցություն
ՀԳՊԱ-ի բակալավրի ուսանողներն ունեն բացառիկ հնարավորություն առաջարկվող կրթական ծրագրերի մոդուլների շրջանակներում ներգրավվել միջոլորտային նախագծերում, որոնք միտված են մասնագիտական հմտությունների զարգացմանը, թիմում աշխատելուկարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև այլ կամ հարակից ոլորտների ներկայացուցիչ-ուսանողների հետ նոր համագործակցությանը: Միջոլորտային նախագծերը նոր գաղափարներ ձևավորելու և իրականացնելու լավագույն միջոցներից է, որընպաստելու է առաջնահերթ խնդիրներ բարձրաձայնելուն և դրանց համարժեք լուծումների տալուն:
Մագիստրոսի կրթական ծրագրեր
ՀԳՊԱ-ն առաջարկում է մագիստրոսի 9 կրթական ծրագիր, որոնք նպաստում են ուսանողների վերլուծական, հետազոտական կարողությունների ու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Ստանալով մագիստրոսի աստիճան՝ ուսանողը հնարավորություն է ունենում ձեռքբերված մասնագիտական հմտությունները ներդնել ոլորտի հետագա բարելավմանն ու զարգացմանը:
Ավարտական աշխատանք և մագիստրոսական թեզ
ՀԳՊԱ-ի բակալավրի և մագիստրոսի բոլոր կրթական ծրագրերի ավարտին ուսանողների ներկայացրած ավարտական աշխատանքներնու մագիստրոսական թեզերն ամփոփում են ստացած գիտելիքն ու հմտությունները՝ գնահատելով կրթական ծրագրերի շրջանակներումձեռք բերված ուսումնառության վերջնարդյունքները: Յուրաքանչյուր ուսանող իր ուրույն ձեռագիրն ու ստեղծագործական մոտեցումն էներկայացնում՝պատրաստական մուտք գործելու աշխատաշուկա և դրսևորվելու՝ որպես անհատ ու ոլորտում կայացած մասնագետ:
Ռեսուրներ
Albert and Tove Boyajian exhibition hall
ՀԳՊԱ-ի ուսանողներն ունեն բացառիկ հնարավորություն կազմակերպելու անհատական ցուցադրություններ «Ալբերտ և ԹովէԲոյաջյան» ցուցասրահում՝ ոգևորվելով ու ոգեշնչվելով իրենց մասնագիտական կարիերայի զարգացման ճանապարհին:
Library
ՀԳՊԱ-ում գործում է գրադարան, որտեղ պահվում են մասնագիտական և հարակից ոլորտների վերաբերյալ գրքեր,արխիվային նյութեր, ինչպես նաև էլեկտրոնային գրականություն:Ուսանողները հնարավորություն ունեն այցելելու գրադարան՝ զգալի ժամանակ հատկացնելով անհրաժեշտ նյութերի և գրականության ուսումնասիրությանը:
Լաբորատորիաներ և արվեստանոցներ
ՀԳՊԱ-ի ուսանողները գործնական պարապմունքները և ինքնուրույն աշխատանքները կարող են անցկացնել կրթական ծրագրերի պահանջներին համախատասխան լաբորատորիաներում և արվեստանոցներում, որտեղ ապահովված է ոլորտին հատուկ մթնոլորտ՝ նպաստելով նոր գաղափարների զարգացմանը: