
Մանկական ժպիտ ցուցասրահում
Արև օր, կանաչի մեջ կորած ծառեր, ժպիտներ, գույներ, նկարներ, ծաղիկներ․ ուրիշ էլ ինչ է պետք, որ օրը դառնա հրաշալի։ Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կադրերի հաշվառման և ընդհանուր բաժնի ղեկավար Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության օրը դառնում է ավելի տոնական՝ յուրաքանչյուր անգամ մի նոր, հաճելի անակնկալ ավելացնելով նախորդին։ Այս օրը ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը մանկանում է, լցվում գույնզգույն փուչիկներով, անուշ երաժշտությամբ, քաղցրավենիքով ու ուրախությամբ։ Ամենից հաճելին մասնակիցների՝ ակադեմիայի աշխատակիցների երեխաների, թոռնիկների նկարչական աշխատանքների ցուցադրությունն է…
Read More
Դեկորատիվ կիրառական արվեստի ավարտական աշխատանքների ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը՝ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի ուսանողների, արժանացավ շնորհակալական և շնորհավորական խոսքերի։ Ավարտական աշխատանքները՝ որպես հանրագումար ակադեմիական ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքի և հմտության, գնահատվեց բարձր…
Read More
Բերտրան Վենարի այցը ՀԳՊԱ
2022 թվականի մայիսի 20-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը։ 2021 թվականին երկու հաստատությունների միջև կնքվեց երկկողմ համագործակցության պայմանագիր, հետևաբար այցի նպատակը ճանաչողական բնույթի էր…
Read More
Դանթեն հայ գրականության մեջ
«Դանթեական օր» տոնակատարությունների շրջանակում մայիսի 26-ին ժամը 11։00-ին Երևանի պետական համալսարանի 8-րդ մասնաշենքի 202 լսարանում (Աբովյան փ․ 52/ա) տեղի կունենա «Դանթեն հայ գրականության մեջ» միջոցառումը՝ կազմակերպված «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի կողմից…
Read More
ՀԳՊԱ-ի ուսանողները «Ակադեմիական գծանկարչություն» միջազգային մրցույթի հաղթողներ են դարձել
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական պետական ակադեմիայի Մեծ ցուցասրահում սույն թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Ակադեմիական գծանկարչություն» XIV-րդ միջազգային ուսանողական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը: Մրցույթին մասնակցել է ավելի քան 160 ուսանող Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Լատվիայից և այլ երկրներից…
Read More
ՀԳՊԱ-ի դասախոսներն այցելեցին Կլուժ-Նապոկա
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և ռումինիական Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ վերակնքված Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 1-8-ը ՀԳՊԱ-ի երկու դասախոս մեկշաբաթյա դասախոսությամբ հանդես եկան վերոնշյալ համալսարանում՝ կիսվելով իրենց փորձառությամբ և ձեռք բերելով նոր փորձ ու գիտելիք, նոր մոտեցումներին ու մեթոդներին տիրապետելու հմտություններ․․․
Read More
Հայտարարություն
Սանկտ Պետերբուրգի Անտառատնտեսական պետական ակադեմիան կազմակերպում է ամառային դպրոցներ հետևյալ ուղղվածություններով…
Read More
Սորենտոյում կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության առաջին համաշխարհային գագաթաժողովը
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության առաջին համաշխարհային գագաթաժողովը…
Read More
Հայտարարություն
Ղրղզստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը «Արտ-արաբա» հասարակական հիմնադրամի հետ համատեղ ս.թ. հունիսի 17-ից 25-ը ԱՊՀ երկրների գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար ԻսիկԿուլի մարզում կազմակերպում է միջազգային շրջիկ պլեներ «Արևելքի արևային պալիտրա» վերնագրով…
Read More
Հայտարարություն
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Իտալիայի Հանրապետությունը տրամադրում է կրթաթոշակներ Իտալիայում սովորելու համար…
Read More