
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հարգելի դասախոսներ, սույն թվականի դեկտեմբերի 8-ին ժամը 12։00-ին Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնը հրավիրում է Ձեզ՝ սեփական ձեռքերով ամանորյա խաղալիքներ պատրաստելու…
Read More
Տպավորություններ Կարոյ Էստերհազիի անվան համալսարանից
2022-ի նոյեմբերի 7-14-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Նարինե Արամյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում դասախոսությամբ հանդես եկավ Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան համալսարանում։ Ստորև ներկայացնում ենք նրա տպավորությունները վերոնշյալ բուհից, քաղաքից և կրթական միջավայրից…
Read More
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի այցը ՀԳՊԱ
Նոյեմբերի 18-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա էր այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա հանդիպեց բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանի և ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի հետ…
Read More
Հայտարարություն
Սիրելի ուսանողներ, ներկայացնում ենք 2023-2024 թթ. ուսումնական տարվա «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը»…
Read More
Կայացվեց ՀԳՊԱ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը
Նոյեմբերի 15-ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը…
Read More
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար…
Read More
Ժամանակակից արվեստի խնդիրները
«Քանդակագործության դերը ժամանակակից արվեստում» և «Քանդակագործության փոխներգործությունն այլ մեդիաների հետ» թեմաներով դասախոսություններ ունեցավ ՀԳՊԱ-ի քանդակագործության, արվեստաբանության բաժնի ուսանողների հետ ակադեմիայի նախկին սան Գուրգեն Պետրոսյանը։ 2010-ին ավարտելով քանդակագործության բաժինը՝ նա ուսումը շարունակել է Մոսկվայում, ցուցադրվել է տեղի ցուցասրահներում, թանգարաններում։ Բոլորովին վերջերս տեղափոխվելով Հայաստան՝ մտահղացել է ակադեմիայի հետ փորձի փոխանակման այսպիսի համագործակցության, որ բավական հաջող ընթացք ունեցավ և շարունակական է լինելու…
Read More
Կլոդ-Արմեն Մութաֆյան․ «Հայ լինելը փորձություն է, ճակատագիր»
Հանրահայտ ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանի հաջողության բանալին իր անհատական ուժն է․ մարդ, որն օժտված է խարիզմատիկ բնույթով՝ հմայքի, մագնիսականության, ներքին ուժի, ձայնի ինտոնացիայի, հայացքի, քայլվածքի, ինքնավստահության հատկանիշներով։ Ըստ իս մարդուն բնութագրելու համար պետք է բնութագրել նաև իր մարդկային որակները՝ բացահայտելով անհատին իր գործողությունների և գործերի միջոցով…
Read More
Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Նոյեմբերի 11-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը…
Read More
ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը տոնեց հիմնադրման 25-ամյակը
Նոյեմբերի 10-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մշակութի և արվեստի ոլորտի նվիրյալներ…
Read More