Գյումրիում կհիմնվի ստեղծարար Ֆաբ Լաբ
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ապրիլի 2-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև…
Ներհակասական վիճակներ. «Սինդրոմ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկա կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Զարուհի Թովմասյանի և Մարիետա Վարդանյանի միասնական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, խորագրված է «Syndrome» («Սինդրոմ»)։ Վերնագրերը սովորաբար ներքին իմաստները, գործի բովանդակությունը խտացնող, ընդգծող նշանակությամբ են։ Այդքան էլ հեշտ չէ ընտրությունը ամբողջացնող այդ մեկ բառի։ Այս պարագայում այն իսկապես գտնված է, միանգամից ուշադրություն գրավող ու համահունչ ցուցադրված աշխատանքներին, որոնցում երևակայությունն ու միտքը բավական ակտիվ աշխատել են։ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը ցուցահանդեսը գնահատեց ճշգրիտ, լակոնիկ՝ երկու բառով, խելոք և ազդեցիկ…
«Ներգրավված քաղաքացի» դասընթաց
Սույն թվականի մարտի 28-ին ՀԳՊԱ-ում մեկնարկվեց ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջնորդությամբ (IFES) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ (USAID) քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը…
Ամփոփվել են «Աշխարհը նկարչի աչքերով 2024» մրցույթի արդյունքները
2024 թվականի փետրվարի 29-ից մարտի 18-ը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Աշխարհի շուրջ․ Արվեստն առանց սահմանների» 5-րդ հոբելյանական միջազգային փառատոնի շրջանակներում անց է կացվել «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթը։ Վերջինիս մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ ու լուսանկարիչներ աշխարհի 30 երկրներից…
Խեցեգործության աշխատարան ՀԳՊԱ-ում
2024-ի մարտի 18-22-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հյուրընկալվել էր Իսպանիայի Կաստեյո քաղաքի Արվեստի և դիզայնի դպրոցի կերամիկայի պրոֆեսոր Աննա Էստեվը։ Վերջինս հանդես եկավ շնորհանդեսով, որով ներկայացրեց դպրոցը, այնուհետև ավելի մանրամասն պատմեց իր ամբիոնի կատարած աշխատանքների ու գործունեության մասին…
2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2024-2025 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով՝ (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720 000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով…
Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Մարտի 22-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը…
ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի համագործակցային նախագիծը «Լիվեր» կազմակերպության հետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և «Լիվեր» ՍՊԸ-ի (“Liver” Art LLC) երկարատև համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացվի «Համագործակցային նախագիծ» ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի հետ…
Գնահատանք․ Դահլիճ-ցուցասրահի անվանակոչում՝ Արամ Իսաբեկյանի պատվին
Հարուստ պատմությամբ ու անցյալով Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան՝ այն ժամանակ՝ գեղարվեստի ինստիտուտ, հիմնադրվեց երկրի ամենադժվարին շրջաններից մեկում՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, 1945-ին՝ այդ ընթացքում անցնելով բուհական կյանքի բարդ փուլերով․․․
Խորհուրդ և էություն
Որևէ լավ ցուցահանդեսի, լավ ֆիլմի դիտումից, համերգի ունկնդրումից հետո առաջին միտքը, որի շուրջ խորհում ես, մարդու կյանքում արվեստի անհրաժեշտության մասին է, երբ անմիջականորեն այն փոխում է տրամադրությունդ, տարբեր Էմոցիաների տեղիք տալիս։ Եվ որքան հաճախակի են շփումներն արվեստի աշխարհի հետ, այնքան ազդեցությունները տևական են իհարկե…