Որակական տվյալների վերլուծություն. հավաքման ուղեցույց
Ապրիլի 12-ին ժամը 19:00-ին Ե-կենտրոնում (Չարենցի 31/4) հետազոտական գործունեություն ծավալող անձանց համար տեղի կունենա որակական վերլուծությանը նվիրված աշխատարան…
Read MoreԲաց ստուդիա «Ճարտարապետական շարետ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հարգելի ուսանողներ, սույն թվականի ապրիլի 14-16-ը հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կատապուլտ տաղավար»-ի ստեղծարար ոլորտների էքսպոյի շրջանակում կազմակերպվող Բաց ստուդիա «Ճարտարապետական շարետ» աշխատաժողովին։ Միջոցառումը տեղի է ունենալու Մաշտոցի 7ա հասցեում գտնվող ՀայԱրտ մշակութային կենտրոնում…
Read MoreՖրանսիական համալսարանի ուսանողները ՀԳՊԱ-ում
2023-ի ապրիլի 5-ին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսի ուսանողները այցելեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա…
Read MoreՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել է «Doing Digital Forum 2023»-ին
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը՝ թվային տեխնոլոգիաների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում մասնակցել է «Doing Digital Forum 2023» միջազգային աշխատաժողովին։ Ֆորումի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվել էր թվային տրանսֆորմացիայի և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները։ Բացի այդ, տեղացի և արտասահմանյան հեղինակավոր մասնագետների կողմից ներկայացվել են թվային տրանսֆորմացիայի ժամանակակից մոտեցումների և գաղափարների տեսլականը, բացահայտվել են NFT կոնցեպտի և Metaverse-ի հնարավորությունները…
Read More100 գաղափար Հայաստանի համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները…
Read MoreՀայտարարություն
Ռուսաստանյան «Գամմա» ընկերությունը հրավիրում է ՀԳՊԱ-ի դասախոսներին և ուսանողներին՝ մասնակցելու «Զգացմունքների գամմա» փառատոնին։ Այդ մասշտաբային իրադարձությունը կայանալու է ՌԴ Ռյազան քաղաքում (Մոսկովյան մայրուղի 147, շինություն 1): Մասնակցությունն անվճար է, մրցույթի համար ընդունվում են ազատ թեմայով աշխատանքներ՝ կատարված ջրաներկով, յուղաներկով, ակրիլով, գուաշով, չոր պաստելով, միքս-մեդիայով…
Read MoreՄեկնարկում է «Հայաստանի առաջնորդներ» մրցույթը
Ցանկանում եք դառնալ առաջնո՞րդ: Սա ձեր հնարավորությունն է: Երևանի «Ռուսական գրքի տունը» Հայ-ռուսական գործարար խորհրդի հետ համագորցակցությամբ կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» հանրային երիտասարդական մրցույթ։ Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին…
Read MoreԼուռ երկխոսություն
Վահե Եղյանը՝ Քանդակագործություն կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, իր առաջին անհատական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում վերնագրել է «Երկխոսություն»։ Մտքի ներքին հոսքը իրական արվեստագետին «հետապնդում» է մշտապես. դրա դրսևորումները տարբեր ձևեր են ընդունում՝ տարբեր միջոցներով։ Վահեն ընտրել է մետաղն ու քարը՝ համադրելով դրանց փայտը։ Ինչպես ասվեց ցուցահանդեսի բացմանը, նա ավելի սակավախոս է, մտքերը լուռ փոխանցում է նյութին, որից ստեղծված քանդակները հիմնականում արտահայտված են սիմվոլների միջոցով, նաև ալեգորիաներով…
Read MoreԿայացել է 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երեկ տեղի է ունեցել 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ…
Read MoreՀԳՊԱ-ն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսին
Ապրիլի 5-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) մեկնարկեց եռօրյա «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը։ 22-րդ միջազգային մասնագիտացված այս ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր (այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան), քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ…
Read More