Կայացել է 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երեկ տեղի է ունեցել 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ…
Read MoreՀԳՊԱ-ն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսին
Ապրիլի 5-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) մեկնարկեց եռօրյա «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը։ 22-րդ միջազգային մասնագիտացված այս ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր (այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան), քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ…
Read MoreՖրանկոֆոնիայի գիշեր Ֆրանսիական համալսարանում
Երգ, նկարչություն, խոհարարություն, ֆրանկոֆոն մշակույթ. մարտի 24-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տոնում էր ֆրանկոֆոնիան իր բոլոր դրսևորումներով։ Ֆրանկոֆոնները և ֆրանկոֆիլները՝ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր եկել էին միասին ուրախ երեկո անցկացնելու ֆրանկոֆոնիայի արժեքների շուրջ։ «La nuit de la Francophonie» միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը…
Read MoreԿենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ հուշադրամների էսքիզների ընտրության համար…
Read More«Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն
«Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» և «Քանդակագործություն» կրթական ծրագրերի ուսանողների համար։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով՝ հունիսի 21-26-ը և հունիսի 27-ին…
Read MoreՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել է «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր 3» աշխատաժողովին
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի Գիտության հանրայնացման շրջանակներում մասնակցել է Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվող «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր 3» խորագրով աշխատաժողովին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Նարինե Սարվազյանի բանախոսությամբ…
Read MoreՆորաձևությունը որպես սոցիալական երևույթ
Ազգային գրադարանի դահլիճում երեկ կայացած դասախոսությունը անդրադարձ էր նորաձևության պատմությանը։ «Նորաձևությունը որպես սոցիալական երևույթ». այսպես էր վերնագրել իր ելույթը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Նունե Աղբալյանը։ Հագուստը որպես մարդու կեցության կարևոր բաղադրիչ և դրա կիրառական և այլ նշանակությունների մասին խոսվեց ըստ տարբեր դարաշրջանների՝ սկսած եգիպտական, հունահռոմեական շրջաններից մինչև 20-րդ դարի սկզբները…
Read MoreՀԹԳԱ-ն առաջարկում է օգտվել անվճար շտեմարաններից
Արդի հետազոտողների համար կարևորագույն պայման է հանդիսանում օտար լեզվով (նախևառաջ անգլերեն) գրավոր հաղորդակցման հմտությունների տիրապետումը, որը հնարավորություն կընձեռի ոչ միայն ուսումնասիրել առկա միջազգային գիտական ներուժը, այլև սեփական հետազոտություններն ու ստացված եզրահանգումները հրապարակել և տարածել արևմտյան հեղինակավոր պարբերականներում։ Ժամանակակից հետազոտական գործունեությունը միտված է նաև գործընթացների ճկունության և միանգամից մի քանի բնագավառների հետազոտման համատեղմանը…
Read MoreԱնտոնինո Պերրոտտա. «Երևանն ամենահյուրընկալ քաղաքն է»
Իտալացի արվեստագետ Անտոնինո Պերրոտտան՝ Ֆլորենցիայի պետական համալսարանի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի Գրաֆիկական արվեստ բաժնի շրջանավարտը, մարտի 16-ին ներկա է գտնվել ՀԳՊԱ-ում՝ Ուսանողների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպվող իտալերենի ֆակուլտատիվ դասընթացին, զրուցել ՀԳՊԱ-ի ուսանողների հետ…
Read MoreՀայտարարություն
Ֆրանկոֆոնիային նվիրված օրերի ընթացքում Հայաստանում ֆրանսիական դեսպանատունը կազմակերպում է մրցույթ «Ասա ինձ ամեն անգամ 10 բառ» «Dis-moi dix mots»։ Ցանկացողները կարող են գրանցվել այս հղումով…
Read More