Հայտարարություն
Հարգելի ուսանողներ, սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի ապրիլի 18-ին ժամը 18։00-ին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա ՀԳՊԱ-ի ուսանողների ցուցահանդես-մրցույթ «Համերաշխություն և բազմազանություն» խորագրով…
Read MoreՀայտարարություն
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ, Երևանի Ռուսական տունը հրավիրում է բակալավրիատի ուսանողներին՝ մասնակցելու «Հայաստանը ԵԱՏՄ-ում» մրցույթին։ Հայտերի ներկայացման ժամկետը մարտի 15-ից ապրիլի 15-ն է․․․
Read MoreԾննդյան օրվա գեղեցիկ նվեր Կարեն Գասպարյանին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում, երեկ։ Առաջին անհատական ցուցահանդեսն էր նրա՝ ստեղծագործական տարբեր շրջանների աշխատանքների ցուցադրությամբ, որոնց հիմնական մասը բնանկարներ են, գյուղական, քաղաքային պատկերներ, անդրադարձներ պատմական թեմատիկային՝ ճակատամարտի, ռազմի տեսարաններով, դիմադրության շարժումներ…
Read MoreԻտալական մշակույթի շունչ ՀԳՊԱ-ի պատին
Իտալական մշակույթի շունչը հնագույն շրջանից՝ դիցաբանական կերպարավորումներից մինչև Վերածնունդ ու մեր այսօրը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի պատին խորհրդանշական բնույթ ունի ամենատարբեր առումներով։ Պատի մեծածավալ մակերեսի կոմպոզիցիոն պատկերի ներքևի աջ մասում մետաղե հուշատախտակը ակադեմիայի պատմության մաս է դառնալու՝ «Մշակույթը կփրկի աշխարհը» բաղձալի կարգախոսով, որ կհիշեցնի 2023-ի մարտի 22-ը՝ «City of the Future Yerevan Street Art Fest»-ի շրջանակում ակադեմիայի պատին իրականացված նկարչական աշխատանքի բացման օրը, որի հեղինակը իտալացի նկարիչ Անտոնինո Պեռռոտտան է, գաղափարի հեղինակը և կազմակերպիչը՝ Դավիթ Խաչատրյանը։ Նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ…
Read More«Electronic Information for Libraries»-ը հոդվածներ հրապարակելու հնարավորություն է ստեղծել
ՀԳՊԱ-ի հարգելի դասախոսներ և ուսանողներ, համագործակցելով Հայաստանի գրադարանային կոնսորցիումի հետ՝ «Electronic Information for Libraries» միջազգային ոչ առևտրային կազմակերպությունը մի շարք պայմանագրեր է կնքել հրատարակիչների հետ, որոնք հեղինակներին երաշխավորում են հոդվածների հրապարակման վճարների (APCS) չեղարկում կամ իջեցում…
Read MoreՀայտարարություն
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Լիտվայի կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարում է ՀՀ քաղաքացիներին ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու համար կրթաթոշակների տրամադրման մրցույթի մասին…
Read MoreՀԳՊԱ-ում կայացավ Էրազմուսի հաշվետու ժողովը
2023-ի մարտի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հաշվետու ժողով, որն իրենից ներկայացնում էր գործող միջազգային շարժունության ծրագրին մասնակցած ուսանողների և դասախոսների հաշվետվություն՝ շնորհանդեսի տեսքով…
Read MoreՀայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ
Հայ Կրթական Հիմնարկությունը արդեն երկար տարիներ է, ինչ հովանավորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորող մեծ թվով ուսանողների, ովքեր մասնակցել են ՀԿՀ-ի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթին՝ և անցնելով մրցութային բոլոր փուլերը ստացել և ստանում են կրթաթոշակ…
Read MoreԱմփոփվել են «Աշխարհը նկարչի աչքերով» մրցույթի արդյունքները
2023 թվականի փետրվարի 21-ից մարտի 14-ը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Աշխարհի շուրջ․ Արվեստն առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակներում անց է կացվել «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթը։ Վերջինիս մասնակցում էին ակադեմիայի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև նկարիչներ ու դիզայներներ աշխարհի 24 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից…
Read MoreԱրժանի մեծարանք՝ արժանավոր գիտնականին, մանկավարժին, մարդուն
80-ամյա կյանքի ճանապարհը՝ արվեստաբանի, մանկավարժի, նկարչի, բանաստեղծի վաղուց իրեն հայտնի է դարձրել, բացահայտել ուղղությունը, բնույթը, ստացել ճանաչում և արժևորում։ Վիգեն Ղազարարյանը հայ ներկա իրականության բացառիկ արժեքավոր անհատներից է, իր գործի նվիրյալը՝ տասնյակ հիմնարար աշխատություններով, գիտական ուսումնասիրություններով ու հոդվածներով լուրջ ներդրում կատարած հայ կերպարվեստագիտության մեջ, կրթական ասպարեզում՝ մանկավարժական գործունեությամբ ու նաև որպես մտածող-ստեղծագործող, արվեստագետ՝ ինքնատիպ, հետաքրքիր։ Բառի և գույնի տիրույթում նա կարծես մենախոսում է, զրուցում ինքն իր հետ՝ անցնելով ինքնաճանաչողության, թերևս, ամենագտնված ու արդյունավոր ճանապարհով…
Read More