100 գաղափար Հայաստանի համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2023-ին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- Ճարտարապետություն գիտություններ,
- Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում կենսաբանական գիտություններ),
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև ռազմական գիտություններ),
- Մանկավարժական գիտություններ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2023-ի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 96 42 հեռախոսահամարով:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500 000-ական դրամի չափով: Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.
- կապահովեն նորարար և կիրառական նշանակություն,
- կապահովեն ներկայացված գաղափարի շարունակականություն,
- գաղափարը կունենա հանրային մասնակցության բաղադրիչ,
- կառաջարկեն միջգիտակարգային լուծումներ։