
Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Փետրվարի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ինը հարց․․․
Read More
Ամփոփվեցին Արվեստի տեսություն և պատմություն ՄԿԾ-ի շահակիցների հետ հանդիպումները
Օրերս ՀԳՊԱ-ի ուսումնական վարչության, որակի ապահովման կենտրոնի և Արվեստի տեսության և պատմության ՄԿԾ-ի աշխատանքային խմբի կողմից նախաձեռնվեցին ու անցկացվեցին մի շարք հանդիպումներ կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի գործատուների հետ: Արտաքին և ներքին շահակիցներն արտահայտվեցին կրթական ծրագրերում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին…
Read More
Ամփոփվեցին Կիրառական արվեստ ՄԿԾ-ում առկա խնդիրները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հանդիպումներ անցկացվեցին Կիրառական արվեստ մասնագիտության կրթական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ կրթական ծրագրի արդիականացման և վերանայման նպատակով: Քննարկումների ժամանակ մասնակիցները հիմնականում անդրադարձան այսօր ուսանողներին ներկայացվող պահանջներին, դասընթացներին, դասավադման մոտեցումներին, առկա ռեսուրսներին և ընդունելության պահանջներին…
Read More
Վան Գոգի «կենդանացած» կտավները Փարիզում
Փարիզում, Ատելյե դը Լյումիեր Թվային արվեստի կենտրոնում բացվել է ցուցահանդես, ուր ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռնում բառացիորեն ընկղմվել Վինսենթ Վան Գոգի անհավանական սյուժեների ու գույների աշխարհը։ Ատելյե դը Լյումիերն առաջարկում է հայտնվել «Աստղալից գիշեր» կամ «Օվերի բնանկար անձրևից հետո» կտավներում։ Այստեղ, ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով տասը մետր բարձրությամբ պատերի վրա, կենդանանում են հոլանդացի պոստիմպրեսիոնիստի ֆանտաստիկ աշխարհները…
Read More
Շահակիցները ներկայացրեցին Համակարգչային գրաֆիկա ՄԿԾ-ում առկա խնդիրները
Համակարգչային գրաֆիկա մասնագիտության կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ևս վեր հանվեցին ծրագրում առկա խնդիրներն ու քննարկվեցին այսօրվա մարտահրավերները: Թեմաները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների և դասընթացների փոխկապվածության, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների համապատասխանության, առկա և անհրաժեշտ ռեսուրսների շուրջ…
Read More
Հինգ պատմություն Պոլ Սեզանի մասին…
Պոլ Սեզանը վախ և անվսատհություն էր ներշնչում։ Նրա շրջապատում վստահ չէին, թե ինչ կարելի է սպասել նկարչից։ Բնորդուհիները քարանում էին սեսիայի ժամանակ՝ վախենալով շարժվել։ Ընկերները, նախքան որևէ մեկին նրան ներկայացնելը, զգուշացնում էին նորեկին. «Պոլը երկչոտ է և շուտ բռնկվող, նա դժվար է շփվում նոր ծանոթների հետ, կարող է խուսափել հանդիպումից։ Սակայն նա, նախ, հանճարեղ նկարիչ է, և, երկրորդը, դուք անպայման կսիրեք նրան, չնայած վերոնշյալին»։ Եվ այդ «չնայածը» միշտ գործում էր…
Read More
Մետրոպոլիտենը Եգիպտոսին է վերադարձնում գողացված քարատապանը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նախատեսվածից շուտ փակել է «Նեջեմանհն ու նրա ոսկեզօծ քարատապանը» ցուցահանդեսը, որն արդեն այցելել է ավելի քան 500 000 մարդ։ Պարզվել է, որ 2017-ին թանգարանի կողմից գնված մ.թ.ա. I դարի մասունքը (լուսանկարում) Եգիպտոսից դուրս է բերվել անօրինական ճանապարհով։
Քարատապանի վրա պահպանված գրառումները վկայում են, որ այն պատկանել է Հերիշեֆ աստծու քուրմ Նեջեմանհին։ Փարիզյան արտ-դիլեր Քրիստոֆ Կունիցկու ներկայացրած փաստաթղթերը հավաստիացնում էին, թե 4 մլն դոլար արժողությամբ մասունքի վաճառքն օրինական է։ Սակայն եգիպտական կառավարությունը՝ դիմելով Մանհեթենի դատախազություն, ապացուցել է, որ քարատապանը անօրինական ճանապարհով է դուրս բերվել երկրից 2011-ի հեղափոխության օրերին, իսկ ներկայացված փաստաթղթերը, այդ թվում 1971-ի արտահանման արտոնագիրը, կեղծ են։ Մետրոպոլիտենը՝ տեղեկանալով խարդախության մասին, ակտիվորեն համագործակցել է հետաքննության հետ։
Թանգարանի տնօրեն Մաքս Հոլյայնը պաշտոնապես ներողություն է խնդրել Եգիպտոսի ժողովրդից և հնությունների գործերի նախարար դոկտոր Հալեդ ալ Անանիից։ Նա հայտարարել է, թե թանգարանը կվերանայի հնությունների ձեռք բերման իր քաղաքականությունը և հետևություններ կանի ստեղծված իրավիճակից։ Տնօրենը չի նշել, թե պատրաստվում է արդյոք արտ-դիլերի դեմ հայց ներկայացնել դատարան։
Նշենք, որ ցուցահանդեսում, բացի քարատապանից, ներկայացված էին Մետրոպոլիտենի հավաքածուի ևս 70 նմուշներ։ Այժմ Նեջեմանհի քարատապանը պատրաստվում են վերադարձնել Եգիպտոս։
Read More
ՀԳՊԱ-ի գրադարանը համալրվել է էլեկտրոնային շտեմարաններով
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը, հանդիսնալով Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ, ձեռք է բերել մի շարք համալսարանների էլեկտրոնային հավաքածուներից օգտվելու հնարավորություն…
Read More
Նոր գրքեր՝ ՀԳՊԱ գրադարանում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ…
Read More
Հայտարարություն
Երևանի պետական համալսարանը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպում է «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև բոլոր օտարերկրյա բուհերի ուսանողները…
Read More