Վերհանվեցին հագուստի մոդելավորման ՄԿԾ-ի շահակիցների կարիքները
Փետրվարի 13-ին և 14-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացված հանդիպումների ընթացքում ուսանողների, շրջանավարտների և դասախոսների հետ քննարկվեցին Հագուստի մոդելավորման կրթական ծրագրում առկա խնդիրները ու հնարավոր լուծումները: Քննարկումները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների, դասընթացների, դասավանդման և գնահատման մեթոդների և ռեսուրսների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև ընդունելության պահանջներին և ավարտական աշխատանքների որակի բարձրացմանը…
Read MoreՌեյկսմյուզեումը ապշեցրել է իր Ռեմբրանդով
«Ռեմբրանդի կյանքում և արվեստում բազմաթիվ ստվերներ ու մութ անկյուններ կան»,- այսպես է սկսում վարպետի մասին իր էսսեն XIX դարի նկարիչ Էժեն Ֆրոմանտենը, որն այսօր առավել հայտնի է ոչ թե իր կտավներով, այլ 1875-ին Բելգիա և Հոլանդիա ճանապարհորդությունից հետո հրատարակած «Հին վարպետները» գրքով։ Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռեմբրանդի (1606-1669) կյանքն ու արվեստը մանրազննին ուսումնասիրված են, սակայն նրակտավները շարունակում են իրենց մոգական ազդեցությունը։ Մեծ հոլանդացու աշխատանքների ցանկացած ցուցահանդես իրադարձություն է դառնում արվեստի աշխարհում: Բացառություն չէ նաև Ռեյկսմյուզեումի օրերս բացված «Ողջ Ռեմբրանդը»՝ նվիրված վարպետի մահվան 350-ամյակին…
Read MoreՌիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանը լուծել է ֆինանսական խնդիրները,
«Phillips» աճուրդի տան մասնակցությամբ Ջեքսոն Պոլլոքի «Համար 16» (1950) կտավը վաճառվել է մոտ 13 մլն դոլարով։ Նոր սեփականատիրոջ անունը և գործարքի ստույգ թիվը չեն բարձրաձայնվում։ Կտավը 1952-ին Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել էր Նելսոն Ռոքֆելլերը, և մինչ օրս այն Բրազիլիայում հանրայնորեն ներկայացված Պոլլոքի միակ աշխատանքն էր…
Read More