Մետրոպոլիտենը Եգիպտոսին է վերադարձնում գողացված քարատապանը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նախատեսվածից շուտ փակել է «Նեջեմանհն ու նրա ոսկեզօծ քարատապանը» ցուցահանդեսը, որն արդեն այցելել է ավելի քան 500 000 մարդ։ Պարզվել է, որ 2017-ին թանգարանի կողմից գնված մ.թ.ա. I դարի մասունքը (լուսանկարում) Եգիպտոսից դուրս է բերվել անօրինական ճանապարհով։
Քարատապանի վրա պահպանված գրառումները վկայում են, որ այն պատկանել է Հերիշեֆ աստծու քուրմ Նեջեմանհին։ Փարիզյան արտ-դիլեր Քրիստոֆ Կունիցկու ներկայացրած փաստաթղթերը հավաստիացնում էին, թե 4 մլն դոլար արժողությամբ մասունքի վաճառքն օրինական է։ Սակայն եգիպտական կառավարությունը՝ դիմելով Մանհեթենի դատախազություն, ապացուցել է, որ քարատապանը անօրինական ճանապարհով է դուրս բերվել երկրից 2011-ի հեղափոխության օրերին, իսկ ներկայացված փաստաթղթերը, այդ թվում 1971-ի արտահանման արտոնագիրը, կեղծ են։ Մետրոպոլիտենը՝ տեղեկանալով խարդախության մասին, ակտիվորեն համագործակցել է հետաքննության հետ։
Թանգարանի տնօրեն Մաքս Հոլյայնը պաշտոնապես ներողություն է խնդրել Եգիպտոսի ժողովրդից և հնությունների գործերի նախարար դոկտոր Հալեդ ալ Անանիից։ Նա հայտարարել է, թե թանգարանը կվերանայի հնությունների ձեռք բերման իր քաղաքականությունը և հետևություններ կանի ստեղծված իրավիճակից։ Տնօրենը չի նշել, թե պատրաստվում է արդյոք արտ-դիլերի դեմ հայց ներկայացնել դատարան։
Նշենք, որ ցուցահանդեսում, բացի քարատապանից, ներկայացված էին Մետրոպոլիտենի հավաքածուի ևս 70 նմուշներ։ Այժմ Նեջեմանհի քարատապանը պատրաստվում են վերադարձնել Եգիպտոս։
Read MoreՀԳՊԱ-ի գրադարանը համալրվել է էլեկտրոնային շտեմարաններով
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը, հանդիսնալով Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ, ձեռք է բերել մի շարք համալսարանների էլեկտրոնային հավաքածուներից օգտվելու հնարավորություն…
Read MoreՆոր գրքեր՝ ՀԳՊԱ գրադարանում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ…
Read More