«Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն
«Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» և «Քանդակագործություն» կրթական ծրագրերի ուսանողների համար։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով՝ հունիսի 21-26-ը և հունիսի 27-ին։
Նպատակ․ Օժանդակել և աջակցել ՀԳՊԱ-ի ուսանողներին, խթանել ժամանակակից հայ գեղարվեստի բնականոն ընթացքը, հանրությանը ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները։
Թեմա․ Բարեշնորհություն, մարդասիրություն, գթասրտություն, բարեպաշտություն, հայրենի հող։
Անվանակարգեր․ Ներկայացվում են աշխատանքներ հետևյալ երեք անվանակարգերում՝
- «Գեղանկարչություն»;
- «Գրաֆիկա»;
- «Քանդակագործություն»:
Մրցանակային տեղեր․ Յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է չորս մրցանակային տեղ՝
- երեք առաջին (180 000 դրամ);
- երեք երկրորդ (120 000 դրամ);
- երեք երրորդ (100 000 դրամ);
- երեք խրախուսական (80 000 դրամ):
Ժամկետ․ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2023-ի հունիսի 1-ն է։
Աշխատանքների հանձնման տեղ․ ՀԳՊԱ-ի Գեղանկարչության և գծանկարչության, Գրաֆիկայի և Քանդակագործության ամբիոններ համապատասխանաբար։
Աշխատանքների ցուցադրման տեղ․ ՀԳՊԱ-ի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահ (Իսահակյան 36):
Ժյուրի․ Չորս հոգի։
Մրցանակաբաշխությանը կից ցուցահանդես․ 2023-ի հունիսի 21-26-ը։
Մրցանակաբաշխության ամփոփում․ 2023-ի հունիսի 27-ին, ժամը 12:00-ին։