Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե և արծաթե հուշադրամների, «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամի, «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամի, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամի, «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամի, «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամի և դրա բլաստերի, «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամի էսքիզների ընտրության համար։
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, թղթային ձևով,առձեռն կամ փոստային ծառայության միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (քաղաք Երևան 0010,Վազգեն Սարգսյանի փողոց 6, դրամարկղի մուտք, ժամը 13։00-14։00 ընդմիջում)։ Հեռախոս՝ 093 664863, 099 423758։
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023-ի մայիսի 4-ը ժամը 15։30-ը։ Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։