Ֆրանսիական համալսարանը առաջարկում է նոր ծրագիր
Հարգելի ուսանողներ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստել՝
- Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,
- Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,
- Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը,
- Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը,
- Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը:
«Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող կենտրոն: Ինչի՞ կարիք ունի Հայաստանը հիմա՝ նոր նախագծերի, նոր տնտեսական խթանի: Մենք պատրաստվում ենք բավարարել այդ կարիքը՝ աջակցելով ձեռնարկություններին ստեղծման, զարգացման, վերականգնման և միջազգայնացման հարցում»,- նշել է ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը:
Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա վերջինս կյանքի կոչելու համար, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը հետևյալ հղումով։
Նամակին կից կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ՝ անգլերեն և հայերեն լեզուներով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ ուղարկել acc28@ufar.am էլեկտրոնային փոստին։
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին