Հանդիպում Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ
Կարևորելով Հայաստանի կրթության զարգացումը և միջազգայնացումը, ինչպես նաև մշակույթի զարգացումը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:
ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀԳՊԱ-ի գործունեությունը, արձանագրված հաջողությունները, իրականացվող նախագծերը ու ապագա նախաձեռնությունները: Կողմերը կարևորեցին հետագա համագործակցության հնարավորությունները, որոնք կնպաստեն բուհի զարգացման և ռազմավարական մի շարք նպատակների իրագործմանը, ինչպես նաև կխթանեն երկրում արվեստի, դիզայնի և մշակույթի տարածումը: