Համագործակցության հուշագիր ՀԳՊԱ-ի և Backbone Branding-ի միջև
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և Backbone Branding-ը («Արթստեփ» ՍՊԸ) ստորագրեցին համագործակցության հուշագիր իրականացնելու երկարաժամկետ նախագծեր: Հուշագրի շրջանակում կկազմակերպվեն ու կանցկացվեն մի շարք ուսումնական մոդուլներ, հանդիպումներ և վարպետաց դասեր:
Այդ ընթացքում ՀԳՊԱ-ի ուսանողները կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել կարողունակությունները՝ պատրաստ մուտք գործելու աշխատաշուկա և ծավալելու մասնագիտական գործունեություն: Ոլորտի առաջատար կազմակերպության հետ համագործակցությունը մեծ առավելություն է, որը խթանելու է ՀՀ-ում դիզայնի և բրենդինգի զարգացումը: «Համագործակցային նախագիծ» մոդուլի շրջանակում ուսանողները կաշխատեն իրական նախագծերի շուրջ՝ համատեղելով ուսումն ու մասնագիտական գործունեությունը:
Մոդուլը միտված է զարգացնելու գրաֆիկական դիզայնի ուսանողների մասնագիտական-գործնական և վերլուծական, ինչպես նաև թիմում և պատվիրատուի հետ աշխատելու հմտությունները՝ պատրաստելով ուսանողներին ապագա գործունեությունը գործնական միջավայրում ծավալելուն: