Հայտարարվում է մրցույթ թափուր աշխատատեղերի համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ՝
- Գեղանկարչության և գծանկարչության
- Գրաֆիկայի
- Դիզայնի
ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Ամբիոնի վարիչի մրցութային ընտրությանը կարող է մասնակցել անձը, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն, գիտական աստիճան և/կամ կոչում և առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
Հավակնորդը Ակադեմիայի գիտքարտուղարին պետք է ներկայացնի.
- ռեկտորին հասցեագրված՝ ընտրությանը մասնակցելու մասին դիմում,
- անձնական թերթիկ, ըստ սահմանված ձևի,
- համառոտ ինքնակենսագրություն (CV), ցանկալի է ժամանակագրական շարադրությամբ,
- աշխատանքային գրքույկից քաղվածք կամ պատճենը՝ պատշաճ վավերացված գործատուի (եթե այդ պահին աշխատում է) կամ նոտարի կողմից,
- անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական կոչումը և/կամ աստիճանը հաստատող փաստաթղթերը և դրանց պատճենները (պահանջի առկայության դեպքում)։ Այլ պետություններում հաստատված գիտական աստիճանները պետք է փոխճանաչված լինեն ՀՀ ԲՈԿ-ի կողմից,
- մրցույթին նախորդող 2 ամսվա ընթացքում տրված երաշխավորություններ, ՀԳՊԱ-ի ֆակուլտետի, համապատասխան ամբիոնի կամ այլ գիտական, կրթական կազմակերպության կամ տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի/մշակույթի գործչի կողմից, եթե առկա են,
- պարգևատրումների, մրցանակների, պատվավոր և այլ կոչումների մասին փաստաթղթերի պատճենները, եթե առկա են:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ 20 օր սույն հայտարարության հրապարակման օրվանից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԳՊԱ-ի գիտքարտուղարին: Հասցեն՝ Երևան, Իսահակյան 36 (ՀԳՊԱ), հեռ.` (+374) 10 56 07 86 :