Հայտարարություն
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում Էրազմուս+ ծրագրով (կրթաթոշակով) Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանում սովորելու համար առկա է 1 տեղ Գեղանկարչություն մասնագիտության համար և հայտերի ընդունումը բաց է։
Հիշեցնում ենք, որ կարող են դիմել 2-րդ, 3-րդ կուրսերում և 4-րդ կուրսի 1-ին կիսամյակում սովորելու համար։
Այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են այս առաջարկով և համապատասխանում են պահանջներին (ունեն բարձր ՄՈԳ և վարժ տիրապետում են անգլերեն լեզվին), կարող են դիմել Արտաքին կապերի բաժին մինչև 2022-ի հունիսի 20-ը՝ դիմելու և մասնակցության պահանջներին տեղեկանալու համար։