Անցկացվեց «Ներգրավված քաղաքացի» դասընթացը
Այս տարվա հունվարի 16-20-ը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջնորդությամբ (IFES) և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ (USAID) անցկացվեց քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը:
Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվությունը, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալումը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից դասընթացին մասնակցել է Արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Հակոբյանը:
Նշենք, որ վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են տարին երկու անգամ․ երկրորդ դասընթացը կանցկացվի ամռանը: Մանրամասներին ծանոթանալու համար դիմեք ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանին:
Համաձայն Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և ՀԳՊԱ-ի միջև կնքված փոխըմբռնման պայմանագրի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում դասընթացը հասանելի կլինի կամ որպես ֆակուլտատիվ դասընթաց, կամ (ակադեմիայի որոշմամբ) որպես ընտրովի կրեդիտային դասընթաց:
Արտաքին կապերի բաժին