
Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի նիստ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհուրդը նիստ էր հրավիրել 2023-ի հունվարի 19-ին: Նիստում քննարկվեց և անվավեր ճանաչվեց ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի 2022-ի դեկտեմբերի 16-ին կայացած ՀԳՊԱ-ի ռեկտորի ընտրությունը: Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը: