«Կատապուլտ զրուցարանը» հրավիրում է իր առաջին ժողովին
Հայաստանը հպարտանում է աշխարհի ամենաժամանակակից իր արվեստագետներով և մշակույթ ձևավորողներով: Մարդկային կապիտալի և տաղանդի ներուժն առավելագույնի հասցնելու նպատակով ՀԲԸՄ Հայաստանը, համագործակցելով «Creative Armenia»-ի հետ, և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ մեկնարկել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը:
Նպատակ հետապնդելով խթանելու ստեղծարար և մշակութային ոլորտների էկոհամակարգը Հայաստանում՝ «Կատապուլտը» հզորացնում է ստեղծագործ մասնագետներին, տրամադրում կրթություն և ձեռնարկատիրական հմտություններ: Իսկ նորաստեղծ «Katapult Talks» («Կատապուլտ զրուցարան») առցանց գագաթնաժողովը կհրավիրի ստեղծարար փորձագետների՝ կիսվելու փորձով և պատկերացումներով, թե ինչպես Հայաստանում կառուցել կայուն և բարգավաճ ստեղծագործական արդյունաբերություն:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հարգելի ուսանողներ, սույն թվականի դեկտեմբերի 6-9-ը հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կատապուլտ զրուցարանի» «Աշուն 2022. ներդրումներ ստեղծարարության ոլորտում» խորագրով առաջին ժողովին, որը կանցնի Երևանի ժամանակով 20:00 – 21:30-ն, Zoom հավելվածի միջոցով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։