Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Մարտի 3-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
- ՀԳՊԱ հիմնադրամի 2021թ. գործունեության ՀԳՊԱ-ի ռեկտորի հաշվետվության լսում և գնահատում;
- 2022թ. ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում;
- ՀԳՊԱ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրություն;
- «Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութերի մի աղբյուրից գնումների կազմակերպում;
- «Բլիք» ՍՊԸ-ի վարձակալման պայմանագրի մեկ տարով երկարացում:
Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն հայտնեց ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանին և բուհի անձնակազմին կատարված աշխատանքի և նախորդ տարի գրանցած արդյունքների համար: