Հայտարարություն
2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- Դիմում;
- Ինքնակենսագրություն;
- 3×4 չափի 4 լուսանկար;
- Անձնագրի պատճենը;
- Հրատարակված կամ հրատարակության ներկայացված գիտական աշխատությունների ցուցակը (առկայության դեպքում);
- Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում);
- Դիպլոմի պատճենը;
- Դիպլոմի հավելվածի պատճենը;
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը:
Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 դրամի չափով վճարումը պետք է կատարվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բանկային հաշվին՝ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11815000774800: Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշվի դիմորդի անունը, ազգանունը, նպատակը՝ ընդունելության քննությունների վճար և մասնագիտությունը:
Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել Ուսումնական մաս․
- 1-ին փուլի համար (անվճար)՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 18-ը ներառյալ;
- 2-րդ փուլի համար (վճարովի)՝ սույն թվականի հունիսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության տեղերի հայտը կարող եք ներբեռնել այստեղ։
Հարցերի դեպքում զանգահարել (010) 54 27 06 հեռախոսահամարով:
Էլ․ փոստ՝ safa.magistr@gmail.com