Հայտարարվում է մրցույթ թափուր աշխատատեղերի համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար.
- Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի մասնագետ
Հիմնական գործառույթները՝ պետք է վարի ուսանողների անձնական գործերը, էլեկտրոնային տվյակների բազան, կազմի հաշվետվություններ, լրացնի դիպլոմների և դրանց հավելվածների նմուշները:
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները՝ բարձրագույն կրթություն, անգլերենի և ռուսերենի իմացություն, համակարգչային հմտություններ (MS Word, Exel, Access ծրագրերի իմացություն):
Անձնային հատկություններ՝ պարտաճանաչություն, անըդհատ կատարելագործվելու պատրաստակամություն, առաջադրանքների վերջնաժամկետների պահպանում:
- Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնի մասնագետ
Հիմնական գործառույթները՝ պետք է վարի էլեկտրոնային տվյալների բազաները (գործատուներ,ուսանողներ և այլն), կազմակերպի հանդիպումներ ուսանողների հետ, մշակի վերապատրաստումների փաթեթ և, անհրաժեշտության դեպքում, կարողանա իրականացնել վերապատրաստումներ, անցկացնի հարցումներ, կազմի հաշվետվություններ և այլն:
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները՝ բարձրագույն կրթություն, հայերեն,անգլերեն և ռուսերեն գրագետ հաղորդակցվելու կարողություն (գրավոր և բանավոր), համակարգչային հմտություններ (MS Office, Canva ծրագրերի կամ համարժեք այլ ծրագրերի իմացություն), էլեկտրոնային նամակագրության վարում:
Անձնային հատկություններ՝ պարտաճանաչություն, անըդհատ կատարելագործվելու պատրաստակամություն, առաջադրանքների վերջնաժամկետների պահպանում:
Թափուր աշխատատեղերի հավակնորդները ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում՝ ուղղված ՀԳՊԱ-ի ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն (CV),
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- 3 լուսանկար՝ 3×4 չափսի,
- արական uեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամաuին կցագրման վկայական կամ համապատաuխան տեղեկանք:
Փաստատթղթերի ընդունման ժամկետը՝ 10 օր, սույն հայտարարության հրապարակման օրվանից: Մրցույթը կանցկացվի ս/թ փետրվարի 21-ին, ժ.1400-ին՝ ՀԳՊԱ-ի 2-րդ հարկի դահլիճում: Հասցեն՝ քաղաք Երևան, Իսահակյան 36, 2-րդ հարկ, կադրերի հաշվառման բաժին, հեռ. (+374) 10 56 07 37: