
Հայտարարություն
2022-ի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարում է «Ասա ինձ տասը բառ, որոնք զարմացնում են» մրցույթը 15-25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդների համար։
«Երիտասարդ մեծահասակներ» և «Ֆրանսերեն լեզվի մասնագետներ» կատեգորիաների հաղթողների համար նախատեսված է ուղևորություն Ֆրանսիա, իսկ «Ավագ դպրոցականներ» կատեգորիայի հաղթողի համար՝ էլեկտրոնային սարքավորումներ: Մրցույթին մասնակցելու համար պետք է 3 րոպե տևողությամբ տեսանյութ նկարահանել ֆրանսերեն լեզվով: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումներով (Հղում 1 և Հղում 2)։ Դիմելու վերջնաժամկետ՝ 10 ապրիլի, 2022 թվական։
Արտաքին կապերի բաժին