Լույս է տեսել «Կարսի 1920 թ. ինքնասպանները» աշխատությունը
Լույս է ընծայվել Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի երիտասարդ դասախոս՝ ճարտարապետ, մշակութաբան Դավիթ Պետրոսյանի «Կարսի 1920 թ. ինքնասպանները» (Երևան, 2019, 84 էջ) աշխատությունը՝ նվիրված 20-րդ դարի առաջին կեսի հայոց պատմության բախտորոշ իրադարձություններից մեկին՝ Կարսի անկմանը։
Տարբեր աղբյուրների վերլուծության ու համադրման միջոցով՝ հեղինակը նորովի է ներկայացրել ողբերգության պատճառները, ինչպես նաև՝ այդ օրերի բարոյահոգեբանական դրությամբ պայմանավորված ինքնասպանությունների մանրամասները՝ հստակեցնելով և ամբողջացնելով մինչ այս եղած պատկերը։