Կրակովի գեղարվեստի ակադեմիան սպասում է ուսանողներին
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» ծրագրով Կրակովի գեղարվեստի ակադեմիայում մեկ կիսամյակ ուսանելու համար հայտերի ընդունումը արդեն բաց է։
Դիմումներն ընդունվելու են միայն առցանց տարբերակով, վերջնաժամկետը 2021-ի հունիսի 15-ն է։ Ցանկացողները կարող են դիմել հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Գեղանկարչություն,
- Քանդակագործություն,
- Գրաֆիկա,
- Ինտերիերի դիզայն,
- Արդյունաբերական դիզայն,
- Ռեստավրացիա,
- Ինտերմեդիա։
Դիմելու պահանջներին կարող եք ծանոթանալ ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով։
Դիմումները լրացնելու և այլ մանրամասների համար կարող եք այցելել ակադեմիայի Արտաքին կապերի բաժին։