Դանթեն հայ գրականության մեջ
«Դանթեական օր» տոնակատարությունների շրջանակում մայիսի 26-ին ժամը 11։00-ին Երևանի պետական համալսարանի 8-րդ մասնաշենքի 202 լսարանում (Աբովյան փ․ 52/ա) տեղի կունենա «Դանթեն հայ գրականության մեջ» միջոցառումը՝ կազմակերպված «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի կողմից:
Զեկուցումներով հանդես կգան բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը («Դանթեն հայ գրականության մեջ»), բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Մուրադյանը («Հովհաննես Շիրազ և Դանթե Ալիգիերի»), բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԲՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Հասմիկ Եղիազարյանը (Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը» և ճանապարհորդության մոտիվը), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էմմա Նոնինյանը (Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սուսաննա Երիցյանը (Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը):