
Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Փետրվարի 5-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1․ Կարգերի հաստատում․
- ՀԳՊԱ ստորաբաժանումների տարեկան գործունեության պլանավորման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման կարգ:
2․ Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ազատյանին ասպիրանտների գիտական ղեկավար նշանակելու թույլտվություն տալը:
3․ ՀԳՊԱ-ի ասպիրանտի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի քննարկում և հաստատում․
- ասպիրանտ Իրինա Շախնազարյան, թեկնածուական ատենախոսության թեման՝ «Արվեստի և սոցիալ-կենցաղային միջավայրի հարաբերությունը 1920-ական թվականների գեղարվեստական բանավեճերում» ԺԷ.00.03 «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտության գծով։
4․ Դոցենտի գիտական կոչման դիմումների քննարկում.
- ՀԳՊԱ գեղանկարի և գծանկարի ամբիոնի ավագ դասախոս, արվեստագիտության թեկնածու Արթուր Հովհաննիսյանի դիմումը;
- ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Կարինե Մարտիրոսյանի դիմումը։
5․ Ամբիոնի վարիչների և պրոֆեսորա դասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթ։