Ուսանողները բացահայտում են գիտահետազոտական ներուժը
Սույն թվականի փետրվարի 3-ին կայացել է Հյուսիսային Համալսարանի կազմակերպված «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով միջբուհական ուսանողական առցանց գիտաժողովը, որը նվիրված էր համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մկրտչյանի հիշատակին։
Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերի 27 ուսանողներ, որոնց թվում էին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Տաթևիկ Պետրոսյանը և Ալվինա Մանուչարյանը։ Նոր ու հետաքրքիր հարցադրումներով ու գիտական պատշաճ որակով ներկայացված Տ. Պետրոսյանի «Երուսաղեմի և շրջակայքի հայկական գրչության կենտրոնները» և Ա. Մանուչարյանի «Այծեմնիկ. Ուրարտուի արվեստը Խորհրդային Հայաստանում» թեմաներով զեկույցները կզետեղվեն Հյուսիսային համալսարանի northern.am պաշտոնական կայքում, ինչպես նաև կտպագրվեն հոդվածների ժողովածուում։