Լույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2021-ի երկրորդ համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Արմինե Գաբրիելյանի, Հայկուշ Սահակյանի, Տաթևիկ Հարթենյանի, Ժոու Շուհանի, Օֆելյա Ազիզյանի, Ռուզաննա Միքայելյանի, Ալվինա Մանուչարյանի, Գայանե Պողոսյանի արվեստագիտական հետազոտությունները, Վահե Թորոսյանի, Սվետլանա Արզումանյանի, Իննա Իլյիչովայի հումանիտար հետազոտությունները, Հակոբ Սիմոնյանի, Մարգար Հմայակյանի, Նունե Մինասյանի ուսումնամեթոդական հետազոտությունները։ Շնորհավորում ենք հեղինակներին։
Նշենք, որ «Տարեգիրքը» ՀԳՊԱ-ի պաշտոնական գրախոսվող հանդեսն է, որի նպատակն է շրջանառել հայ և համընդհանուր արվեստի պատմության և տեսության, արվեստաբանության պատմության, կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, հայագիտության և հումանիտար գիտությունների շուրջ իրականացված ակադեմիական բարձրորակ ուսումնասիրություններ՝ հոդվածների, հաղորդումների, թարգմանությունների և մատենագիտական լրատվության տեսքով:
Տարեգիրքը նպատակ ունի խթանել ՀԳՊԱ-ի հետազոտական գործունեությունը, նպաստել ուսանողների և երիտասարդ հետազոտողների մասնագիտական աճին, հրապարակել և տարածել ակադեմիայի հետազոտական գործունեության արդյունքները: