Քննադատական մտածողության դպրոց
Արդի կրթական համակարգի բաղկացուցիչ մասն է հանդիսանում հետազոտական գործունեությունը, որը ներառում է նաև քննադատական մտածելակերպի ուսումնասիրումը։ Քննադատական մտածողության դպրոցին դիմելով սովորողները բացառիկ հնարավորություն կունենան տիրապետելու քննադատական մտածողության տեսակներին, կոնֆլիկտային իրավիճակներում կառավարման, տեքստային հաղորդակցման համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու ուղվածությամբ։ Այն լավ միջոց է մասնագիտական հմտությունները զարգացնելու նաև արվեստաբանների և նկարիչների համար։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 26-28-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։
Դպրոցի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի ուսանողների ինքնակառավարման կանոնակարգերի մշակման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ուսանողական ժողովրդավարության, բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերին։ Դպրոցի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Լուսանկարը՝ Mediainitiatives.am կայքից