Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» ՆՓԱԿ-ում
Հարգելի ուսանողներ և դասախոսներ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան Նորարար փորձառական արվեստի կենտրոնի հետ համտեղ կազմակերպում է հանդիպում-աշխատաժողով սփյուռքահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի հետ։
Անտուան Ագուջյանը լուսանկարիչ է Ֆրանսիայից։ Նրա արվեստին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ լուսանկարչի ինստագրամյան էջում։ Ագուջյանի ցուցահանդեսը կրում է «Լռության ճիչը»․ Հայ հիշողության հետքերը 1915-2022» խորագիրը, որտեղ ներառված են նաև 44-օրյա պատերազմից դրվագներ։ Լուսանկարիչը այս կերպ, կարծես կիսում է հոգևոր հիշողությունը իր լուսանկարների միջոցով։
Ցուցահանդեսը ներկայացնում են Բեռնար Գանիմյանը և «Ազնավուր» հիմնադրամը՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո։ Ցուցահանդեսի գլխավոր գործընկերներից է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
ՀԳՊԱ-ն հրավիրում է բոլոր ցակացողներին ՆՓԱԿ (Բյուզանդի փողոց 1/3, Վերնիսաժին կից)` ծանոթանալու Ագուջյանի ստեղծագործությանը, արվեստին, որը ուղեկցվելու է բաց և ինտերակտիվ շփումով։ Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին ժամը 12։00-ին։
Արտաքին կապերի բաժին