Տպավորություններ Կարոյ Էստերհազիի անվան համալսարանից
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում Կերպարվեստի ֆակուլտետի Գրաֆիկա կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհիներ Ծովինար Մանուկյանը և Անի Իվանյանը մեկնեցին Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան կաթոլիկ համալսարան։
Ծովինարն իր աշխատասիրության շնորհիվ և հունգարական բուհի անմիջական ֆինանսավորմամբ ուսանեց երկու կիսամյակ։ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի հետևողական բանակցությունների արդյունքում ևս մեկ ուսանողի շնորհվեց Էրազմուս+ կրթաթոշակ։ Երկրորդ կրթաթոշակով Հունգարիայում ուսանելու համար Գրաֆիկայի ամբիոնը ներկայացրեց Անի Իվանյանին։
Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ակադեմիայի Արտաքին կապերի բաժնի աշխատակիցները մեկնեցին Հունգարիա, ականատես եղան մեր ուսանողների հաջողություններին։ Շնորհակալություն Ծովինար Մանուկյանին և Անի Իվանյանին իրենց կարողությունների, հմտությունների գերազանց ուսանելու համար։
Ստորև ներկայացնում ենք երկու ուսանողուհիների տպավորությունները Կարոյ Էստերհազիի անվան կաթոլիկ համալսարանից։
Արտաքին կապերի բաժին
«Շնորհակալ ենք ՀԳՊԱ-ին և Արտաքին կապերի բաժնի աշխատակիցներին՝ Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան կաթոլիկ համալսարանում ուսանելու հնարավորության համար։ Դա մեծ փորձ էր մեզ համար։ Նոր միջավայրը և կրթական փոքր ինչ այլ համակարգը մեծ ազդեցություն թողեցին և մասնագիտական և անձնական կյանքում։
Համալսարանում ստացանք նոր գիտելիքներ, ծանոթացանք տարբեր տեխնիկաների հետ, կատարեցինք բազում փորձարարական աշխատանքներ, որոնք տվեցին նոր մտքեր հետագա ստեղծագործական ճանապարհի համար։
Մասնակցեցինք համալսարանի կազմակերպած տարբեր միջոցառումներին։ Էքսկուրսիաների ժամանակ այցելեցինք թանգարաններ, ինչը հիանալի հնարավորություն տվեց ծանոթանալ երկրի մշակույթին, շփվեցինք արվեստագետների, այլազգի ուսանողների հետ։ Մենք էլ մեր հերթին իրենց ներկայացրեցինք մեր երկիրն ու մշակույթը»։