ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Մայիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը․
1. ՀԳՊԱ ասպիրանտների ատենախոսության թեմաների և գիտական ղեկավարների քննարկում և հաստատում.
- ասպիրանտ Տաթևիկ Հարությունյան (ատենախոսության թեման՝ «Հայ միջնադարյան մանրանկարչության պատմագրությունը խորհրդահայ արվեստաբանության մեջ», գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նազենի Ղարիբյան),
- ասպիրանտ, ՉԺՀ քաղաքացի Ժոու Շուհան (ատենախոսության թեման՝ «Դիցաբանական վիշապի կերպարը Հին Հայաստանի և Չինաստանի արվեստում», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Սիմոնյան):
2. ՀԳՊԱ ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի քննարկում և հաստատում:
3. ՀԳՊԱ-ում ներառական կրթության ապահովման քաղաքականության կարգի քննարկում և հաստատում:
4. ՀԳՊԱ-ում 2019-2022 թ.թ. հետազոտության ռազմավարության քննարկում և հաստատում:
5. ՀԳՊԱ ամփոփիչ ատեստավորման կարգի քննարկում և հաստատում:
6. ՀԳՊԱ-ում գնահատման համակարգի քննարկում և հաստատում:
7. ՀԳՊԱ ուսանողների Էթիկայի կանոնագրքի քննարկում և հաստատում:
8. ՀԳՊԱ վարչական կազմի էթիկայի կանոնագրքի քննարկում և հաստատում:
9. ՀԳՊԱ պրոֆեսորադասախոսական կազմի էթիկայի կանոնագրքի քննարկում և հաստատում:
10. Էթիկայի և բողոքների քննման հարցով հանձնաժողովի կանոնների քննարկում և հաստատում:
11. Դոցենտի գիտական կոչման դիմումի քննարկում.
- Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման ամբիոնի ավագ դասախոս Քնարիկ Միքայելյան:
12. Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դասախոս Մեխակ Էլբակյանի ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրության երաշխավորության հարցը։