ՀԳՊԱ-ում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետներում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա», «Արվեստաբանություն», «Դիզայն», «Ինտերիերի դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Հագուստի մոդելավորում» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտությունների գծով:
Ուսուցումը կազմակերպվում է ՀԳՊԱ ընդունելության ծրագրով մասնագիտական երեք առարկաներից՝ «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա»: Նախապատրաստական դասընթացների տարեկան ուսման վարձը կազմում է 500 000 դրամ։ Ամսական վարձը կազմում է 50 000 դրամ, որը վճարվում է յուրաքանչյուր ամսվաս կզբում: Դասընթացները սկսվելու են սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, շաբաթական 5 օր տևողությամբ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 30-ն է:
Դիմել՝ քաղաք Երևան, Իսահակյան 36 («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա» և «Արվեստաբանություն» մասնագիտությունների համար) և քաղաք Երևան, Սարմենի 1 («Դիզայն», «Ինտերիերի դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Հագուստի մոդելավորում» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտությունների համար) հասցեներով։