ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը տոնեց հիմնադրման 25-ամյակը
Նոյեմբերի 10-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մշակութի և արվեստի ոլորտի նվիրյալներ։
Մասնաճյուղի բակում բարձրացվեցին Հայաստանի Հանրապետության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դրոշները։ Բուհի ռեկտոր Վահագն Ղուկասյանի ուղեկցությամբ հյուրերը նախ շրջեցին շենքի տարածքում, ծանոթացան ուսումնական հաստատության պայմաններին, այնուհետ մասնակցեցին ՀԳՊԱ ԳՄ-ի դասախոսների ցուցահանդեսի բացմանը և «Արտ Տարածք» արվեստի քննադատական պարբերականի շնորհանդեսին։